23:02  ,  28 հունիսի, 2024

Խոսելուն «Ռեալից» տեղափոխվեց «Ալ Գարաֆա»

Իսպանացի հարձակվող Խոսելուն Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Ռեալից» տեղափոխվեց Կատարի «Ալ Գարաֆա», հաղորդում է մադրիդյան ակումբի կայքը։

«Խոսելուն դարձավ կարեւոր խաղացող՝ թույլ տալով մեզ դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ եւ նվաճել 15-րդ գավաթը։

«Ռեալը» շնորհակալություն է հայտնում Խոսելուին պրոֆեսիոնալիզմի եւ հավատարմության համար, արտահայտում իր սերը նրան եւ նրա ընտանիքին՝ մաղթելով հաջողություններ կյանքի նոր փուլում»,- նշվում է «Ռեալի» հաղորդագրությունում։

Անցած մրցաշրջանում Խոսելուն «Ռեալի» կազմում մասնակցել է 49 հանդիպման, խփել է 17 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս