23:50  ,  28 հունիսի, 2024

Պատանեկան ԵԱ․ Հայաստանի 9 բռնցքամարտիկ եզրափակիչում է

Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի 9 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ եւ կպայքարի ոսկե մեդալի համար:

Կիսաեզրափակիչներում տղաների հավաքականից հաղթանակներ են տարել  Սիմոն Սիմոնյանը (48կգ), Առնո Դարչինյանը (50 կգ), Տիգրան Հովսեփյանը (54 կգ), Մարտին Սահակյանը (60 կգ), Ալեքս Պետրոսյանը (63 կգ), Արտյոմ Ստեփանյանը (66 կգ) եւ Սամվել Սիրամարգյանը (75 կգ):

Աղջիկների հավաքականից տիտղոսի համար կպայքարեն Սյուզանա Իշխանյանը (46 կգ) եւ Համեստ Աֆրիկյանը (48 կգ):

48 կգ քաշային Սիմոն Սիմոնյանը կիսաեզրափակիչում հաղթել է մոլդովացի Վասիլի Բուզաժին:

50 կգ քաշային Առնո Դարչինյանը առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Անտոնիո Դոմիանովի նկատմամբ:

Պատանիների աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն 54 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը եզրափակիչի ուղեգրի համար պայքարում պարտության է մատնել հունգարացի Դոմինիկ Գոմբային:

60 կգ քաշային Մարտին Սահակյանը առավելության է հասել Բուլղարիան ներկայացնող Վլադիմիր Իվանով Դավիդովի նկատմամբ:

63 կգ քաշային Ալեքս Պետրոսյանը հաղթել է Լիտվայի ներկայացուցիչ Գիեդրիուս Բակիանսկասին:

66 կգ քաշային Արտյոմ Ստեփանյանը պարտության է մատնել ալբանացի Գաշի Ռիդվանին:

75 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը կիսաեզրափակիչում հաղթանակի է հասել վրացի Դավիթ Մխեցաձեի նկատմամբ:

Աղջիկների հավաքականից Սյուզանա Իշխանյանը (46 կգ) եզրափակիչ է դուրս եկել Բուլղարիան ներկայացնող Յանիսի Ռոբերտա Հաժիսկայի նկատմամբ հաղթանակով:

Համեստ Աֆրիկյանը (48 կգ) կիսաեզրափակիչում պարտության է մատնել Ռուսաստանը ներկայացնող Քսենյա Վիշնյովսկայային:

Կիսաեզրափակիչ դուրս եկած գերծանր քաշային Հրաչ Խաչատրյանը պարտվել է եւ բավարարվել բրոնզե մեդալով: 

Ֆոտո՝ ՀԲՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս