19:50  ,  28 հունիսի, 2024

«Մոնակոն» համաձայնության է հասել Վրաստանի հավաքականի խաղացողի հետ

«Մոնակոն» համաձայնության է հասել Վրաստանի հավաքականի եւ ֆրանսիական «Մեցի» 23-ամյա հարձակվող Ժորժ Միկաուտաձեի հետ, հաղորդում է x.com/fabrizioromano-ն։ «Մոնակոն» այժմ բանակցում է «Մեցի» հետ մինչեւ Եվրո-2024-ի ավարտը գործարքը կնքելու նպատակով։

Եվրո-2024-ում Միկաուտաձեն երեք գոլով դարձել է խմբային փուլի լավագույն ռմբարկուն։

Առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակցող Վրաստանի հավաքականը դուրս է եկել 1/8 եզրափակիչ եւ հունիսի 30-ին կմրցի Իսպանիայի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս