00:40  ,  29 հունիսի, 2024

Նիդերլանդների հավաքականի խաղացողը միացավ «Աստոն Վիլային»

Նիդերլանդների հավաքականի 22-ամյա ձախ պաշտպան Յան Մատսենը Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվեց «Աստոն Վիլա», հաղորդում է ակումբի կայքը։ Անցած մրցաշրջանի երկրորդ կեսը Յան Մատսենը վարձակալությամբ անցկացրեցլ էրԴորտմունդի «Բորուսիայում», որի հետ հասել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Աստոն Վիլան» 6 տարվա պայմանագիր կկնքի Յան Մատսենի հետ, իսկ տրանսֆերի գումարը կկազմի 44 միլիոն եվրո։

Transfermarkt-ը Յան Մատսենի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս