21:24  ,  5 հոկտեմբերի, 2017

Հայաստան - Լեհաստան. Լեւանդովսկու հեթ-տրիկը

Ֆուտբոլի Լեհաստանի հավաքականի առաջատար Ռոբերտ Լեւանդովսկին հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հայաստանի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի նախավերջին՝ 9-րդ տուրի խաղում:

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում ընթացող հանդիպման 64-րդ րոպեին Մյունխենի «Բավարիայի» հարձակվողը հաշիվը դարձրեց 1:5: Ընթանում է երկրորդ խաղակեսը:

ԱԱ-2018-ի ընտրական փուլ, եվրոպական գոտի, 9-րդ տուր

E խումբ

Հայաստան - Լեհաստան՝ 1:5

Հովհաննես Համբարձումյան, 39 – Կամիլ Գրոսիցկի, 2, Ռոբերտ Լեւանդովսկի, 18, 25, 64, Յակուբ Բլաշչիկովսկի, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով