20:05  ,  5 հոկտեմբերի, 2017

Հայաստան - Լեհաստան. Հյուրերը արագ գոլ խփեցին

Ֆուտբոլի Հայաստանի եւ Լեհաստանի ազգային հավաքականների միջեւ աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի նախավերջին՝ 9-րդ տուրի խաղի հաշիվը բացեցին լեհերը:

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում ընթացող հանդիպման երկրորդ րոպեին լեհերի՝ աջ եզրով անցկացրած գրոհը եզրափակեց անգլիական «Հալ Սիթիի» կիսապաշտպան Կամիլ Գրոսիցկին՝ 1:0: Ընթանում է առաջին խաղակեսը:

ԱԱ-2018-ի ընտրական փուլ, եվրոպական գոտի, 9-րդ տուր

E խումբ

Հայաստան - Լեհաստան՝ 0:1 (առաջին խաղակես) 

Կամիլ Գրոսիցկի, 2

Հայաստան. Գրիգոր Մելիքսեթյան, Կամո Հովհաննիսյան, Հովհաննես Համբարձումյան, Տարոն Ոսկանյան, Արտակ Եդիգարյան, Գոռ Մալաքյան, Հենրիխ Մխիթարյան, Սարգիս Ադամյան, Գեղամ Կադիմյան, Ռուսլան Կորյան, Տիգրան Բարսեղյան:

Լեհաստան. Վոյցեխ Շչեսնի («Յուվենտուս»), Լուկաշ Պիշչեկ («Բորուսիա Դրոտմունդ»), Կամիլ Գլիկ («Մոնակո»), Միխալ Պոզդան («Լեգիա»), Բարտոշ Բերեշինսկի («Սամպդորիա»), Գժեգոժ Կրիխովյակ («Վեստ Բրոմվիչ»), Կարոլ Լինետի («Սամպդորիա»), Յակուբ Բլաշչիկովսկի («Վոլֆսբուրգ»), Կամիլ Գրոսիցկի («Հալ Սիթի»), Պյոտր Զելինսկի («Նապոլի»), Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով