17:56  ,  22 հունվարի, 2015

Australian Open. Աշխարհի առաջին ռակետների վստահ հաղթանակները

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը վստահ հաղթանակով է ավարտել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանի հանդիպումը։ Մրցակիցը ռուսաստանցի Անդրեյ Կուզնեցովն էր։ Երրորդ շրջանում Ջոկովիչի մրցակիցը կլինի իսպանացի Ֆերնանդո Վերդասկոն։

Կանանց մենախաղի երկրորդ շրջանում աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը (ԱՄՆ) շանս չի տվել ռուսաստանցի Վերա Զվոնարյովային՝ 7։5, 6։0։ Սերենա Ուիլյամսի հաջորդ մրցակիցն ուկրաինացի Էլինա Սվիտոլինան է։

Australian Open, տղամարդիկ, երկրորդ շրջան  

Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 1) – Անդրեյ Կուզնեցով (Ռուսաստան)՝ 6:0, 6:1, 6:4

Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա, 4) – Մարիուս Կոպիլ (Ռումինիա)՝ 7:6 (4), 7:6 (4) ,6:3

Իվան Դոդիգ (Խորվաթիա) – Կեի Նիսիկորի (Ճապոնիա, 5)՝ 6:4, 5:7, 2:6, 6:7 (0)

Ջոն Իսներ (ԱՄՆ, 19) – Անդրեաս Հայդեր-Մաուրեր (Ավստրիա)՝ 6:4, 7:6 (4), 4:6, 6:4

Սանտյագո Խիրալդո (Կոլումբիա) – Սթիվ Ջոնսոն (ԱՄՆ)՝ 3:6, 4:6, 2:6

Յարկո Նիմինեն (Ֆինլանդիա) – Մաթիաս Բախինգեր (Գերմանիա)՝ 7:6 (4), 7:5, 7:5

Գո Սոեդա (Ճապոնիա) – Ֆերնանդո Վերդասկո (Իսպանիա, 31)՝ 3:6, 2:6, 6:7 (3)

Մարսել Գրանոլյերս (Իսպանիա) – Ժիլ Սիմոն (Ֆրանսիա, 18)՝ 6:7 (5), 2:6, 4:6

Ֆելիսիանո Լոպես (Իսպանիա) – Ադրիան Մանարինո (Ֆրանսիա)՝ 4:6, 4:6, 7:6 (3), 4:0, Մանարինոն հրաժարվել է

Եժի Յանովիչ (Լեհաստան– Գաել Մոնֆիս (Ֆրանսիա, 17) - 6:4, 1:6, 6:7 (3), 6:3, 6:3

Բենջամին Բեքեր (Գերմանիա– Լեյթոն Հյուիթ (Ավստրալիա)՝ 2:6, 1:6, 6:3, 6:4, 6:2

Դոնալդ Յանգ (ԱՄՆ) – Միլոշ Ռաոնիչ (Կանադա, 8)՝ 4:6, 6:7 (3), 3:6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով