20:21  ,  19 հուլիսի, 2024

ATP-250. Նադալը 4 ժամում հաղթեց Նավոնեին

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, 38-ամյա Ռաֆայել Նադալը դուրս եկավ Շվեդիայի Բոստադ քաղաքում անցկացվող АТР-250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։

Համաշխարհային դասակարգման 261-րդ տեղում գտնվող Ռաֆայել Նադալը քառորդ եզրափակիչում մրցեց աշխարհի 36-րդ ռակետ, արգենտինացի Մարիանո Նավոնեի հետ եւ առավելության հասավ 6:7 (2:7), 7:5, 7:5 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 59 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Նադալը կմրցի աշխարհի 130-րդ ռակետ, խորվաթ Դուե Այդուկովիչի հետ։

Բոստադի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 579 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով