18:53  ,  21 հուլիսի, 2024

АТР-250․ Նադալը պարտվեց եզրափակիչում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը պարտություն կրեց Շվեդիայի Բոստադ քաղաքում անցկացված АТР-250 շարքի մրցաշարի եզրափակիչում։

38-ամյա իսպանացի թենիսիստը համաշխարհային դասակարգման աղյուսակում այժմ 261-րդն է։ Նա մրցեց աշխարհի 51-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշի հետ, որը հաղթեց 6:3, 6:2 հաշվով։

27-ամյա Նունու Բորժեշն առաջին տիտղոսը նվաճեց կարիերայում։ Նադալը պատրաստվում է Փարիզի Օլիմպիական խաղերին։ Այս եզրափակիչի շնորհիվ նա 100 աստիճան կբարձրանա Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով