18:38  ,  20 հուլիսի, 2024

ATP-250. Նադալը դուրս եկավ եզրափակիչ

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Շվեդիայի Բոստադ քաղաքում անցկացվող АТР-250 շարքի մրցաշարի եզրափակիչ։

38-ամյա իսպանացի թենիսիստը  4:6, 6:3, 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 130-րդ ռակետ, խորվաթ Դուե Այդուկովիչին։ Մրցախաղը տեւեց  2 ժամ եւ 13 րոպե։

Նադալի մրցակիցը կլինի աշխարհի 51-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշի եւ աշխարհի 121-րդ ռակետ, արգենտինացի Տիագո Տիրանտեի դիմակայության հաղթողը։

2022թ․ «Ռոլան Գարոսի» տիտղոսը նվաճելուց հետո Նադալն առաջին անգամ հանդես կգա  ATP շարքի մրցաշարի եզրափակիչում։

Բոստադի մրցաշարի մրցանակային հիմադրամը 579 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով