21:56  ,  18 հուլիսի, 2024

ATP-250․ Նադալը հաղթեց Նորիին եւ դուրս եկավ 1/4 եզրափակիչ

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, 38-ամյա Ռաֆայել Նադալը դուրս եկավ Շվեդիայի Բոստադ քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Իսպանացի թենիսիստը երկու սեթում պարտության մատնեց աշխարհի 42-րդ ռակետ, բրիտանացի Քեմերոն Նորիին՝ 6:4, 6:4։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 43 րոպե։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Նադալը կմրցի աշխարհի 36-րդ ռակետ, արգենտինացի Մարիանո Նավոնի հետ։

Բոստադի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 579 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով