00:15  ,  2 հուլիսի, 2024

Ուիմբլդոն-2024. Աշխարհի առաջին ռակետ Սիները դուրս եկավ երկրորդ շրջան

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջան։ Իտալացի թենիսիստը մեկնարկում 6:3, 6:4, 3:6, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 110-րդ ռակետ, գերմանացի Յանիկ Յանֆմանին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 58 րոպե։

Յանիկ Սիների հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 59-րդ ռակետ, իտալացի Մատեո Բերետինին, որը առաջին շրջանում 7:6 (7:3), 6:2, 3:6, 6:1 հաշվով հաղթեց աշխարհի 70-րդ ռակետ, հունգարացի Մարտոն Ֆուչովիչին։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 50 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով