19:58  ,  3 հուլիսի, 2024

Ուիմբլդոն-2024․ Կարեն Խաչանովը դուրս եկավ երկրորդ շրջան

Աշխարհի 22-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջան։

Մրցակիցն աշխարհի 99-րդ ռակետ, ռուսաստանցի Ասլան Կարացեւն էր, որը չորրորդ սեթում վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից։

Առաջին սեթում 6:3 հաշվով հաղթեց Խաչանովը, երկրորդ սեթում Կարացեւը վերականգնեց հավասարությունը (7:6 (7:4))։ Երրորդ սեթում Խաչանովը լարված պայքարում հասավ առավելության 7:6 (13:11)։ Չորրորդ սեթում էլ Խաչանովն առջեւում էր (2:0)։

Երկրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 220-րդ ռակետ, ֆրանսիացի Կենտեն Ալիսը, որը մեկնարկում 6:4, 6:4, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 62-րդ ռակետ, ամերիկացի Քրիստոֆեր Յուբենքսին։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 50 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս