18:35  ,  1 հուլիսի, 2024

Դանիիլ Մեդվեդեւը հաղթանակով մեկնարկեց Ուիմբլդոնի մրցաշարում

Աշխարհի 5-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը հաղթանակով մեկնարկեց Ուիմբլդոնի մրցաշարում։ Ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 86-րդ ռակետ, ամերիկացի Ալեքսանդր Կովաչեւիչի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:4, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 48 րոպե։

Մեդվեդեւի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացիներ Հյուգո Գաստոնի (71-րդ ռակետ) եւ Ալեքսանդր Մյուլերի (102-րդ ռակետ) դիմակայության հաղթողը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 50 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս