18:57  ,  3 հուլիսի, 2024

Էդգար Մանուչարյանը նշանադրվել է

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Ամստերդամի «Այաքսի»  նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը նշանադրվել է։ Նա լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան էջում։

37-ամյա Մանուչարյանը ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2020-ին։ Հետագայում մասնակցել է մարզչական դասընթացների։

Ակումբային կարիերայի ընթացքում նա ներկայացրել է նաեւ «Փյունիկը», «Ալաշկերտը», հոլանդական «Հարլեմը», «Ապելդորնը», ռուսական «Ուրալը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս