19:16  ,  3 հուլիսի, 2024

«Արարատ-Արմենիային» է միացել «Բենֆիկայի» սան Ժոաո Կեյրուշը

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիային» է միացել Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 26-ամյա պաշտպան Ժոաո Կեյրուշը, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։

Կեյրուշը «Բենֆիկայի» սան է, տարբեր տարիների հանդես էր եկել պորտուգալական «Պորտու», «Բրագա», «Պալմեյրաս», «Սպորտինգ», «Չավես», «Մաֆրա» ակումբներում, շնաև գերմանական «Քյոլնում» ու հոլանդական «Վիլլեմ II»-ում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս