23:20  ,  3 հուլիսի, 2024

ԱԱ-2030-ի եզրափակիչը կանցկացվի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում

Մադրիդի «Ռեալի» «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում կանցկացվի 2030թ․ աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը, հաղորդում է իսպանական Marca-ն։

ՖԻՖԱ-ն արդեն ընդունել է որոշումը, սակայն պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել։

2030թ․ աշխարհի առաջնությունը կանցկացվի Իսպանիայում, Պորտուգալիայում եւ Մարոկկոյում։ Առաջին երեք հանդիպումները կանցկացվեն Ուրուգվայում, Պարագվայում եւ Արգենտինայում աշխարհի առաջին առաջնության 100-ամյակի առթիվ։

Մինչեւ հուլիսի 21-ը առաջնության կազմակերպիչ երկրները պետք է ներկայացնեն մրցավայր քաղաքներն ու ստադիոնները։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում