18:12  ,  3 հուլիսի, 2024

Գերմանիայի թիմի ֆուտբոլիստների կանանց եւ ընկերուհիներին արգելել են մուտքը մարզումային ճամբար

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի խաղացողներին արգելել են մինչեւ Եվրո-2024-ի ավարտը կանանց եւ ընկերուհիներին հրավիրել մարզումային ճամբար, հաղորդում է Bild-ը։

Նախքան այս նրանք ունեին հնարավորություն մարզումներից հետո հանդիպել կանանց կամ ընկերուհիների հետ, սակայն քառորդ եզրափակիչից սկսած Բունդեսթիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խստացրել է մոտեցումը, որպեսզի ոչինչ չշեղի ֆուտբոլիստներին։

Գերմանիայի հավաքականը քառորդ եզրափակիչում կմրցի իսպանացիների հետ։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս