21:04  ,  3 հուլիսի, 2024

Ուիմբլդոն-2024. Ալկարասն ու Մեդվեդեւը դուրս եկան երրորդ շրջան

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի եռակի չեմպիոն, աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան։

Իսպանացի թենիսիստը 7:6 (7:5), 6:2, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի  69-րդ ռակետ, ավստրալացի Ալեքսանդ Վուկիչին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 51 րոպե։ Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոն (29)։

Ալկարասը պաշտպանում է անցած տարի Ուիմբլդոնում նվաճած տիտղոսը։

Երկրորդ շրջանում հաղթանակ տարավ նաեւ աշխարհի 5-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը։ Նա 6:7 (3:7), 7:6 (7:4), 6:4, 7:5 հաշվով ուժեղ էր աշխարհի 102-րդ ռակետ, ֆրանսիացի Ալեքսանդր Մյուլերից։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 30 րոպե։

Մեդվեդեւի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 38-րդ ռակետ, չինացի Չժան Չժիչժենի եւ աշխարհի 41-րդ ռակետ, գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի դիմակայության հաղթողը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 50 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում