20:19  ,  3 հուլիսի, 2024

Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 11 թիմ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի նիստում հաստատվել է 2024-2025 թթ. Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը։  Գործկոմի անդամները միաձայն քվեարկել են կանոնակարգի հաստատման օգտին։

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2024-25 թթ. մրցաշրջանին կմասնակցի 11 ակումբ՝ «Փյունիկ», «Նոա», «Արարատ-Արմենիա», «Ուրարտու», «Ալաշկերտ», «Արարատ», «Վեստ Արմենիա», «Շիրակ», «Վան» և ԲԿՄԱ ակումբները, նաև Առաջին խմբի նախորդ մրցաշրջանի հաղթող «Գանձասարը», հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ 

Ընդունված կանոնակարգի համաձայն՝ Հայաստանի Պրեմիեր լիգան կանցկացվի շրջանային մրցակարգով՝ երեք շրջանով։ Յուրաքանչյուր թիմ առաջին շրջանում կանցանցի հնգական տնային և արտագնա հանդիպում․ մրցակցին հյուրընկալող թիմը կորոշվի վիճակահանության արդյունքում։ Երկրորդ և երրորդ շրջաններում թիմերն կանցկացնեն մեկական հանդիպում սեփական և մրցակցի հարկի տակ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս