20:11  ,  3 հուլիսի, 2024

«Վանը» 2 նոր պաշտպան ունի

Չարենցավանի «Վան» է տեղափոխվել ձախ պաշտպան Արսեն Սադոյանը։

25-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Ուրարտու», «Արարատ» ֆուտբոլային ակումբներում։

Սադոյանը «Վան» է տեղափոխվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբից։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։

«Վանին» է միացել նաեւ աջ պաշտպան Ռոբերտ Հակոբյանը։

27-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Փյունիկ», «Արարատ», «Շիրակ» ֆուտբոլային ակումբներում։

Հակոբյանը «Վան» է տեղափոխվել «Վեստ-Արմենիա» ֆուտբոլային ակումբից։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։

Возможно, это изображение 1 человек, играет в футбол, играет в футбол и текст

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս