20:27  ,  2 հուլիսի, 2024

Ուիմբլդոն-2024․ Ջոկովիչի եւ Զվերեւի հաղթական մեկնարկը

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Ուիմբլդոնի մրցաշարում։ Սերբ թենիսիստն առաջին շրջանում 6:1, 6:2, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 123-րդ ռակետ, չեխ Վիտ Կոպրիվային։

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 188-րդ ռակետ, իսպանացի Ալեխանդրո Մորո Կանյասի եւ աշխարհի 277-րդ ռակետ, բրիտանացի Ջեյքոբ Ֆիրնլիի դիմակայության հաղթողը։

Երկրորդ շրջան դուրս եկավ նաեւ աշխարհի չորրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը, որը 6:2, 6:4, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 64-րդ ռակետ, իսպանացի Ռոբերտո Կարբալիես-Բաենային։

Զվերեւի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 46-րդ ռակետ, ամերիկացի Մարկոս Գիրոնի եւ աշխարհի 539-րդ ռակետ, բրիտանացի Հենրի Սիրլի դիմակայության հաղթողը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 50 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով