15:55  ,  28 հունիսի, 2024

Ուիմբլդոն-2024. Խաչանովի եւ Ավանեսյանը մրցակիցները

Տեղի ունեցավ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի վիճակահանությունը։ Աշխարհի 21-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը առաջին շրջանում կմրցի աշխարհի 99-րդ ռակետ, ռուսաստանցի Ասլան Կարացեւի հետ։

Աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիները կխաղա աշխարհի 95-րդ ռակետ, գերմանացի Յանիկ Հանֆմանի հետ։

Կանանց մենախաղում աշխարհի 81-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը մեկնարկում հուլիսի 1-ին կմրցի աշխարհի 44-րդ ռակետ, ուկրաինացի Անգելինա Կալինինայի հետ։

Աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկի մրցակիցն առաջին շրջանում կլինի աշխարհի 48-րդ ռակետ, ամերիկացի Սոֆյա Քենինը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 50 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով


  • Լրահոս