20:07  ,  30 մայիսի, 2024

«Ռոլան Գարոս»․ Նովակ Ջոկովիչը խնդիրներ չունեցավ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Սերբ թենիսիստը 6:4, 6:1, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 63-րդ ռակետ, իսպանացի Ռոբերտո Կաբալիես-Բաենային։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 4 րոպե։

Նովակ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 30-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետիի եւ աշխարհի 37-րդ ռակետ, ֆրանսիացի Գաել Մոնֆիսի դիմակայության հաղթողը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 53,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով