01:35  ,  23 մայիսի, 2024

Ջոկովիչը ծննդյան օրը 1100-րդ հաղթանակն է տարել АТР-ի մրցաշարերում (տեսանյութ)

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել Ժնեւում անցկացվող АТР-250 մրցաշարում։

Սերբ թենիսիստը պայքարը սկսել է երկրորդ շրջանից եւ 6:3, 6:3 հաշվով առավելության է հասել աշխարհի 85-րդ ռակետ, գերմանացի Յանիկ Հանֆմանի նկատմամբ։ Մրցախաղը տեւել է 2 ժամ եւ 15 րոպե։

Ջոկովիչը ծննդյան օրը տարել է 1100-րդ հաղթանակը ATP մրցաշարերում։ Մայիսի 22-ին նա նշել է 37-ամյակը։

Ժնեւի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 579 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս