19:43  ,  13 հունիսի, 2024

ATP-250. Կարեն Խաչանովը պարտություն կրեց

Աշխարհի 22-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտություն կրեց Նիդերլանդների Հերտոնգենբոսխ քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի երկրորդ շրջանում։

Հայ թենիսիստի մրցակիցն աշխարհի 87-րդ ռակետ, ավստրալացի Ալեքսանդր Վուկիչն էր, որն առավելության հասավ 6:4, 5:7, 7:6 (7:4) հաշվով։ Մրցախաղն անավարտ էր մնացել նախորդ օրը մթության պատճառով։

Հերտոնգենբոսխի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 690 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով