23:49  ,  15 հունիսի, 2024

Եվրո-2024․ Բաստոնիի եւ Բարելայի գոլերը Իտալիային դուրս բերեցին շոկից առաջին կեսում (տեսանյութ)

Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում տիտղոսը պաշտպանող Իտալիայի հավաքականը մրցում է ալբանացիների հետ եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 2:1 հաշվով։

Արդեն 23-րդ վայրկյանին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը գրավեց Ալբանիայի հավաքականի եւ իտալական «Սասուոլոյի» պաշտպան Նեդիմ Բայրամին (տեսանյութ

11-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Իտալիայի չեմպիոն «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին (տեսանյութ

16-րդ րոպեին Լուչանո Սպալետիի գլխավորած թիմին առաջ մղեց «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան (տեսանյութ

Ընդմիջում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում