09:08  ,  8 հունիսի, 2024

«Ռոլան Գարոս»․ Եզրափակիչի զույգերը

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում հայտնի են կանանց եւ տղամարդկանց մենախաղի եզրափակիչի զույգերը։

Կանանց մենախաղում հունիսի 8-ին տիտղոսը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկն ու աշխարհի 15-րդ ռակետ, իտալացի Յասմին Պաոլինին։ Շվոյնտեկը պաշտպանում է անցած տարի նվաճած տիտղոսը։

Տղամարդկանց մենախաղի եզրափակիչում  հունիսի 9-ին հանդես կգան աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը եւ աշխարհի չորրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 53,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով