11:07  ,  10 հունիսի, 2024

ATP․ Սիներն ու Ալկարասն առաջ անցան Ջոկովիչից

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան «Ռոլան Գարոսից» հետո հրապարակել է դասակարգման աղյուսակը։

Առաջին տեղ է բարձրացել իտալացի Յանիկ Սիները։ «Ռոլան Գարոսի» հաղթող, իսպանացի Կառլոս Ալկարասը երկրորդն է։ Արդեն նախկին առաջատար, սերբ Նովակ Ջոկովիչը նահանջել է երրորդ տեղ։

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը նահանջել է 4 աստիճան եւ 22-րդն է։

АТР, հունիսի 10

1 (2). Յանիկ Սիներ (Իտալիա)՝ 9525 միավոր
2 (3). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 8580
3 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 8360
4 (4). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա)՝ 6885
5 (5). Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)՝ 6485
6 (6). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 4710
7 (7). Կասպեր Ռուուդ (Նորվեգիա)՝ 4025
8 (8). Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան)՝ 3995
9 (11). Ալեքս Դե Մինոր (Ավստրալիա)՝ 3845
10 (10). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա)՝ 3775

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով