23:59  ,  15 հունիսի, 2024

Բայրամիի գոլն ամենաարագն է Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ (տեսանյութ)

Ալբանիայի հավաքականի եւ իտալական «Սասուոլոյի» պաշտպան Նեդիմ Բայրամիի գոլը Իտալիայի հավաքականի դեմ խաղում ամենաարագն է Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Եվրո-2024-ին առաջին տուրի խաղում նա աչքի է ընկել 23-րդ վայրկյանին՝ գրավելով Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը (տեսանյութ

Առաջին խաղակեսից հետո Իտալիան հաղթում է 2:1 հաշվով։

Նախորդ ռեկորդը պատկանում է ռուսաստնացի Դմիտրի Կիրիչենկոյին, որը Եվրո-2004-ում Հունաստանի հավաքականի դարպասը գրավել էր 67-րդ վայրկյանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում