23:55  ,  9 հունիսի, 2024

Նադալը շնորհավորել է Ալկարասին

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը շնորհավորել է աշխարհի երրորդ ռակետ, 21-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասին «Ռոլան Գարոսում» առաջին տիտղոսի առթիվ։

«Շնորհավարում եմ Կառլոս Ալկարասին այս մեծագույն հաղթանակի առթիվ։ Շատ ուրախ եմ քո հաջողություններին»,- գրել է Նադալը։

Եզրափակիչում Ալկարասը հաղթել էր աշխարհի չորրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին։

38-ամյա Նադալը Ֆրանսիայի բաց առաջնության 14-ակի չեմպիոն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով