21:09  ,  15 հունիսի, 2024

Լամին Յամալը՝ ամենաերիտասարդ ֆուտբոլիստ ԵԱ-ի պատմության մեջ

Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը դարձավ ամենաերիտասարդ մասնակիցը ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ։

Խմբային փուլի առաջին տուրում իսպանացիները մրցում են խորվաթների հետ։ Լամին Յամալը մեկնարկային կազմում է եւ կատարել է մեկ գոլային փոխանցում։ Նա 16 տարեկան եւ 338 օրական է։ Նա գոլային փոխանցում կատարած ամենաերիտասարդ խաղացողն է ԵԱ-ների պատմության մեջ։

Առաջին խաղակեսից հետո Իսպանիան հաղթում է 3:0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով