Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում Իսպանիայի հավաքականը Բեռլինում մրցեց Խորվաթիայի հավաքականի հետ եւ հաղթեց 3:0 հաշվով։
29-րդ րոպեին աչքի ընկավ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան (տեսանյութ), 32-րդ րոպեին խորվաթների դարպասը գրավեց ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը (տեսանյութ)։
Առաջին խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին իսպանացիների երրորդ գոլը խփեց Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը (տեսանյութ):
80-րդ րոպեին 11-մետրանոցի իրավունք ստացավ Խորվաթիայի հավաքականը։ Զագրեբի «Դինամոյի» հարձակվող Բրունո Պետկովիչի հարվածից հետո Բիլբաոյի «Աթլետիկի» դարպասապահ Ունայ Սիմոնը հետ մղեց հարվածը, խորվաթները տիրեցին գնդակին, Պետկովիչը գրավեց դարպասը, սակայն VAR-ի հուշումից հետո գրանցվեց խաղից դուրս վիճակ (տեսանյութ)։
B խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի եւ Ալբանիայի հավաքականները, որոնք խաղադաշտ դուրս կգան Երեւանի ժամանակով 23:00-ին։
Եվրո-2024, B խումբ, առաջին տուր
Իսպանիա - Խորվաթիա՝ 3:0 (տեսանյութ)
Ալվարո Մորատա, 29, Ֆաբիան Ռուիս, 32, Դանիել Կարվախալ, 45+2
Չիրացրած 11մ՝ Բրունո Պետկովիչ (Խորվաթիա), 80
#EURO2024 | #ESPCRO pic.twitter.com/5M8Me189Dm
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 15, 2024
#EURO2024 | #ESPCRO pic.twitter.com/6n0Muz1Tkc
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 15, 2024
Spain put on a show #EURO2024 | #ESPCRO pic.twitter.com/cOGGDYf5nR
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 15, 2024
Congrats, @FabianRP52!#EURO2024 | #ESPCRO | @SEFutbol pic.twitter.com/OouDNhqqsi
— UEFA EURO 2024 DE (@EURO2024DE) June 15, 2024
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում