22:32  ,  24 փետրվարի, 2024

Կարեն Խաչանովը նվաճեց 6-րդ տիտղոսը

Աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը նվաճեց 6-րդ տիտղոսը ATP շարքի մրցաշարերում։ Դոհայում անցկացված ATP-250 մրցաշարի եզրափակիչում հայ թենիսիստը մրցեց աշխարհի 116-րդ ռակետ, չեխ Յակուբ Մենշիկի հետ եւ առավելության հասավ 7:6 (14:12), 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 50 րոպե։

Կիսաեզրափակիչում Յակուբ Մենշիկը 6:4, 1:6, 6:3 հաշվով պարտության էր մատնել աշխարհի 68-րդ ռակետ, ֆրանսիացի Գաել Մոնֆիսին։

Հայ թենիսիստը կիսաեզրափակիչում 7:6 (14:12), 6:2 հաշվով հաղթել էր աշխարհի 46-րդ ռակետ, ավստրալացի Ալեքսեյ Պոպիրինին։

Դոհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,3 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով