22:38  ,  27 մարտի, 2023

Ցիցիպասը դուրս եկավ 1/8 եզրափակիչ եւ կմրցի Խաչանովի հետ

Աշխարհի երրորդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը դուրս եկավ ԱՄՆ-ի Մայամի քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Հույն թենիսիստը 6:3, 4:6, 6:4 հաշվով պարտության մատնեց չիլիացի Կրիստիան Գարինին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 6 րոպե։

Ցիցիպասի հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Կարեն Խաչանովը, որը  6:2, 6:4 հաշվով հաղթել էր չեխ Իրժի Լեհեչկային։

Մայամիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում