23:30  ,  27 սեպտեմբերի, 2022

Իռլանդիայի հավաքականը հաղթում է Հայաստանի թիմին առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի վերջին տուրի խաղում Հայաստանի հավաքականը Դուբլինում հյուրընկալվել է իռլանդացիներին (ուղիղ եթեր)։ Առաջին խաղակեսից հետո իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը պարտվում է նվազագույն հաշվով։

18-րդ րոպեին աչքի ընկավ անգլիական «Շեֆիլդ Յունայթեդի» 29-ամյա պաշտպան Ջոն Իգանը (տեսանյութ)։ Գոլային փոխանցումն անկյունայինից կատարեց անգլիական «Պրեսթոնի» 30-ամյա կիսապաշտպան Ռոբերտ Բրեյդին։

Ընդմիջում է։

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Հովհաննես Համբարձումյան, Ժորդի Մոնրոյ Արարատ, Խորեն Բայրամյան, Արտակ Գրիգորյան, Էդուարդ Սպերցյան, Լուկաս Սելարայան, Տիգրան Բարսեղյան։

Երեւանում հունիսի 4-ին տեղի ունեցած թիմերի առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր Հայաստանի հավաքականը։

B լիգայի առաջին խմբում 5 տուրից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով վերջինն է, Իռլանդիան նախավերջինն է՝ 4 միավոր։ Ոչ ոքի արդյունքի կամ պարտության դեպքում՝ Հայաստանի թիմը կնահանջի C լիգա։

Խմբի առաջատարը Շոտլանդիան է՝ 12 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող Ուկրաինան ունի 10 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով