13:23  ,  7 մայիսի, 2021

Եվրոպայի լիգա. «Ռոմայի» 5 խաղացողներ՝ շաբաթվա խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղերի արդյունքում կազմված խորհրդանշական հավաքականը: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» 3:2 հաշվով հաղթած իտալական «Ռոման» ունի 5 ներկայացուցիչ:

Դարպասապահ. Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»):

Պաշտպաններ. Ռիկ Կարսդորպ («Ռոմա»), Պաբլո Մարի («Արսենալ»), Ռաուլ Ալբիոլ («Վիլյառեալ»), Կիրան Տիրնի («Արսենալ»):

Կիսապաշտպաններ. Բրայան Կրիստանտե («Ռոմա»), Լորենցո Պելեգրինի («Ռոմա»), Պեդրո («Ռոմա»), Բակայո Սակա («Արսենալ»):

Հարձակվողներ. Էդին Ջեկո («Ռոմա»), Էդինսոն Կավանի («Մանչեսթեր Յունայթեդ»):

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում առանց փոխարինման էր խաղացել իր նախկին թիմի դեմ։ 32-ամյա Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է եկել 18 ամիս (2016-2018-ը) և նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող:

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» 2 խաղերի արդյունքում պայքարից դուրս էր թողել «Ռոմային» (6:2, 2:3), իսկ իսպանական «Վիլյառեալը» հաղթել էր Լոնդոնի «Արսենալին» (2:1, 0:0): «Վիլյառեալը» պատմության մեջ առաջին անգամ կխաղա եվրագավաթների եզրափակիչում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս