00:52  ,  23 մայիսի, 2024

«Ատալանտան» նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը, Լուկմանը 3 գոլ խփեց «Բայերին» (տեսանյութ)

Բերգամոյի «Ատալանտան» առաջին եվրոպական տիտղոսը նվաճեց։ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում տեղի ունեցած Եվրոպայի լիգայի եզրափակիչում իտալական թիմը մրցեց Գերմանիայի նորընծա չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» հետ։

Առաջին խաղակեսում իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը, որն աչքի ընկավ 12-րդ (տեսանյութ) եւ 26-րդ րոպեներին (տեսանյութ)։ 75-րդ րոպեին Լուկմանը նաեւ հեթ-տրիկ ձեւակերպեց (տեսանյութ

1963թ․ Իտալիայի գավաթից հետո «Ատալանտան» երկրորդ տիտղոսը նվաճեց։

Եվրոպայի լիգա, եզրափակիչ

«Ատալանտա» - «Բայեր»՝ 3:0

Ադեմոլա Լուկման, 12, 26, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս