13:23 7 մայիսի, 2021ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղերի արդյունքում կազմված խորհրդանշական հավաքականը: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» 3:2 հաշվով հաղթած իտալական «Ռոման» ունի 5 ներկայացուցիչ:
Դարպասապահ. Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»):
Պաշտպաններ. Ռիկ Կարսդորպ («Ռոմա»), Պաբլո Մարի («Արսենալ»), Ռաուլ Ալբիոլ («Վիլյառեալ»), Կիրան Տիրնի («Արսենալ»):
Կիսապաշտպաններ. Բրայան Կրիստանտե («Ռոմա»), Լորենցո Պելեգրինի («Ռոմա»), Պեդրո («Ռոմա»), Բակայո Սակա («Արսենալ»):
Հարձակվողներ. Էդին Ջեկո («Ռոմա»), Էդինսոն Կավանի («Մանչեսթեր Յունայթեդ»):
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում առանց փոխարինման էր խաղացել իր նախկին թիմի դեմ։ 32-ամյա Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է եկել 18 ամիս (2016-2018-ը) և նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող:
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» 2 խաղերի արդյունքում պայքարից դուրս էր թողել «Ռոմային» (6:2, 2:3), իսկ իսպանական «Վիլյառեալը» հաղթել էր Լոնդոնի «Արսենալին» (2:1, 0:0): «Վիլյառեալը» պատմության մեջ առաջին անգամ կխաղա եվրագավաթների եզրափակիչում:
Команда недели #ЛигаЕвропы!
— УЕФА (@UEFAcom_ru) May 7, 2021
Лучшие из лучших по итогам ответных матчей 1/2 финала pic.twitter.com/s6AadGyzqS
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.