00:17  ,  7 փետրվարի, 2018

Հայաստանի թիմի նախկին խաղացող Արտյոմ Խաչատուրովն ու Կոնստանտին Մանդրիչենկոն միացել են «Լոռիին»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Արտյոմ Խաչատուրովը եւ Մոլդովայի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Կոնստանտին Մանդրիչենկոն ժամանել են Հայաստան եւ փորձաշրջան կանցնեն «Լոռիում», հաղորդում է վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը:

25-ամյա Խաչատուրովը հանդես է եկել մոլդովական «Շերիֆում», «Տիրասպոլում», «Զարյայում» եւ «Զիմբրուում»: Նա խաղացել է նաեւ Մոլդովայի պատանեկան եւ երիտասարդական հավաքականներում: Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է երկու հանդիպում:

26-ամյա Մադրիչենկոն հանդես է եկել «Միկայում», «Իմպուլսում», «Ուլիսում», մոլդովական «Շերիֆում», «Տիրասպոլում», «Դինամո-Ավտոյում», իսրայելական «Հապոել Աֆուլայում», ուզբեկական «Դինամոյում»:

Լուսանկարում Արտյոմ Խաչատուրովն է (fczaria.md)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս