Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարները կանցկացնեն արտահերթ նիստ, որպեսզի քննարկեն թիմի ճգնաժամային վիճակը, տեղեկացնում է Sportal.de-ն: Գերմանական ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն նշել է, որ պետք է մշակեն հակաճգնաժամային ծրագիր: Նիստի ընթացքում չի քննարկվի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին պաշտոնանկ անելու հարցը:
«Յուրգեն Կլոպը չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից եւ կշարունակենք աշխատել միասին: Ավելի վաղ բոլորն աստվածացնում էին նրան, իսկ այժմ պահանջում Կլոպի հրաժարականը: Ակումբի ղեկավարները վստահում են մարզիչին: Կփորձենք մշակել հակաճգնաժամային ծրագիր»,- ասել է Վատցկեն:
Հիշեցնենք, որ «Բորուսիայի» Գերմանիայի առաջնության 17 տուրերից հետո 15 միավորով նախավերջին տեղում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում