22:21  ,  18 մայիսի, 2024

Հարի Քեյնը՝ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու

Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը դարձավ Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկուն։ Գերմանական թիմում առաջին մրցաշրջանն անցկացրած 30-ամյա ֆուտբոլիստը 32 խաղում խփեց 36 գոլ։ Նա կատարեց նաեւ 8 գոլային փոխանցում։ «Բավարիան» գրավեց երրորդ տեղը։

Արծաթե մեդալները նվաճած «Շտուտգարտի» գվինեացի հարձակվող Սերու Գիրասին ռմբարկուների մրցավազքում երկրորդն է 28 գոլով։

Բունդեսլիգայի ռեկորդակիրը մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով «Բավարիայի» նախկին հարձակվող, լեհ Ռոբերտ Լեւանդովսկին է՝ 41 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում