11:15  ,  3 հունիսի, 2024

Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն խաղացողները

Գերմանիայի չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» 21-ամյա գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը (լուսանկարում) ճանաչվել է Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն խաղացող։

Kicker պարբերականի կազմակերպած քվեարկությանը մասնակցել է Բունդեսլիգայի թիմերի 227 խաղացող։

Ֆլորիան Վիրցը ստացել է ֆուտբոլիստների ձայների 51,1 տոկոսը։ Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող, առաջնության լավագույն ռմբարկու Հարի Քեյնը ստացել է ընդամենը 3,5 տոկոս։

  1. Ֆլորիան Վիրց(«Բայեր»)՝ 51,1 տոկոս
  2. Գրանիտ Ջակա («Բայեր»)՝ 7,5 տոկոս
  3. Ալեքս Գրիմալդո («Բայեր»)՝ 6,2 տոկոս
  4. Սերու Գիրասի («Շտուտգարտ»)՝ 5,4 տոկոս

5-6. Ջամալ Մուսիալա («Բավարիա»), Դենիզ Ունդավ («Շտուտգարտ»)՝ 4,4-ական տոկոս

  1. Հարի Քեյն («Բավարիա»)՝ 3,5 տոկոս
  2. Խավի Սիմոնս («ՌԲ Լայպցիգ»)՝ 1,8 տոկոս

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում