11:46  ,  22 մայիսի, 2024

Բունդեսլիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

Whoscored-ը ներկայացրել է Գերմանիայի Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանի խորհրդանշական հավաքականն ամեն դիրքում մրցաշրջանի ընթացքում միջին ամենաբարձր գնահատականով։

Դարպասապահ․ Օլիվեր Բաուման («Հոֆենհայմ», 6,9)։

Պաշտպաններ․ Յոզուա Կիմիխ («Բավարիա», 7,1), Սեպ վան դեն Բերգ («Մայնց», 7,0), Պատրիկ Մայնկա («Հայդենհայմ», 7,0), Մաքսիմիլիան Միտելշտեդտ («Շտուտգարտ», 7,3)։

Կիսապաշտպաններ․ Լերոյ Զանե («Բավարիա», 7,7), Խավի Սիմոնս («ՌԲ Լայպցիգ», 7,6), Ջամալ Մուսիալա («Բավարիա», 7,7), Ալեխանդրո Գրիմալդո («Բայեր», 7,6)։

Հարձակվողներ․ Հարի Քեյն («Բավարիա», 7,8), Սերու Գիրասի («Շտուտգարտ», 7,7)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում