10:20  ,  28 մայիսի, 2024

«Բոխումը» պահպանեց տեղը Բունդեսլիգայում (տեսանյութ)

«Բոխումը» պահպանեց տեղը գերմանական Բունդեսլիգայում՝ պատասխան անցումային խաղում պարտության մատնելով «Ֆորտունա Դյուսելդորֆին», որն առաջին պաղում հաղթել էր 3:0 հաշվով։

Պատասխան խաղում «Բոխումը» հիմնական ժամանակում հաղթեց 3:0 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց։ Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Բոխումի» ֆուտբոլիստները՝ 6:5։

Հաջորդ մրցաշրջանում Բունդեսլիգայի նորեկները կլինեն երկրորդ Բունդեսլիգայում առաջին եւ երկրորդ տեղերը գրաված «Սանկտ Պաուլին» եւ «Հոլշտայն Կիլը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում