16:43  ,  29 հոկտեմբերի, 2014

Հումելս. «Բավարիայի» հետ խաղը հիանալի հնարավորություն է

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը Գերմանիայի Գավաթի 1/16-րդ եզրափակիչի «Սանկտ Պաուլիի» հետ խաղից հետո նշել է, որ այժմ մտածում են «Բավարիայի» մասին:

«Նախկինում երբեք չէինք հայտնվել նման բարդ իրավիճակում: Այն ազդում է մեր ինքնավստահության վրա: Առաջիկայում լավ հանդիպում է սպասվում «Բավարիայի» հետ: Ինքնավստահությունը վերականգնելու համար «Բորուսիան» ստացել է հիանալի հնարավորություն»,- Հումելսի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը

Գերմանիայի 10-րդ տուրի «Բավարիա» - «Բորուսիա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 1-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 21:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս