21:11  ,  29 հունիսի, 2024

Եվրո-2024. Երկրորդ խաղակեսի շոկային մեկնարկ Իտալիայի համար (տեսանյութ)

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Շվեյցարիայի եւ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Իտալիայի հավաքականների հանդիպման երկրորդ խաղակեսի հենց առաջին րոպեին շվեյցարացիների երկրորդ գոլը խփեց «Աուգսբուրգի» կիսապաշտպան Ռուբեն Վարգասը՝ հաշիվը դարձնելով 2:0 (տեսանյութ):  Գոլային փոխանցումը կատարեց «Բոլոնիայի» կիսապաշտպան Միխել Էբիշերը։

37-րդ րոպեին Իտալիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի խաղացող Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը գրավել էր իտալական «Բոլոնիայի» կիսապաշտպան Ռեմո Ֆրոյլերը, որին գոլային փոխանցում կատարել էր Ռուբեն Վարգասը (տեսանյութ

Շվեյցարիայի թիմն առաջին կեսում անցկացրեց 36 գրոհ, ստեղծեց 10 գոլային հնարավորություն, 3 հարված կատարեց դարպասին։ Իտալիան 7 գրոհից միայն մեկ գոլային հնարավորություն ստեղծեց, դարպասին ոչ մի հարված չկատարեց։

Շվեյցարիա․ Յան Զոմեր, Մանուել Ականջի, Բրիլ Էմբոլո, Ռեմո Ֆրոյլեր, Գրանիտ Ջակա, Ռիկարդո Ռոդրիգես, Ռուբեն Վարգաս, Դան Նդոյ, Մայքլ Էբիշեր, Ֆաբիան Շեր, Ֆաբիան Ռիդեր։

Իտալիա․ Ջանլուիջի Դոնարումա, Ջովանի Դի Լորենցո, Ջանլուկա Մանչինի, Ալեսանդրո Բաստոնի, Մատեո Դարմիան, Նիկոլո Բարելա, Նիկոլո Ֆաջոլի, Բրիան Կրիստանտե, Ֆեդերիկո Կիեզա, Ստեֆան Էլ-Շաարավի, Ջանլուկա Սկամակա։

Շվեյցարիա - Իտալիա զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Անգլիա - Սլովակիա դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում