00:12  ,  30 հունիսի, 2024

Եվրո-2024․ Գերմանիան ու Դանիան առաջին կեսում խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում մրցում են Գերմանիայի եւ Դանիայի հավաքականները։

Դորտմունդում անցկացվող հանդիպման առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց՝ 0:0:

Չորրորդ րոպեին Գերմանիայի հավաքականը ստացավ անկյունայինի իրավունք, որն իրացրեց կիսապաշտպան Տոնի Կրոսը։ Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկո Շլոտերբեկը գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարը գրանցվեց կանոնների խախտում դարպասապահի նկատմամբ եւ չեղարկեց գոլը (տեսանյութ

Հանդիպումը հորդառատ անձրեւի, կարկուտի, ամպրոպի եւ կայծակի պատճառով մրցավարի որոշմամբ ընդհատվեց 36-րդ րոպեին եւ վերսկսվեց մոտ կես ժամ անց։

Ընդմիջում է։

Գերմանիա․ Նոյեր, Ռյուդիգեր, Ռաում, Շլոտերբեկ, Կիմիխ, Անդրիխ, Կրոս, Գյունդոգան, Մուսիալա, Սանե, Հավերց։

Դանիա․ Շմեյխել, Անդերսեն, Վեստերգոր, Մեհլե, Կրիստենսեն, Բա, Դիլեյնի, Հոյբերգ, Էրիկսեն, Սկով Օլսեն, Հոյլուն։

Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Իսպանիա - Վրաստան դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս