20:50  ,  29 հունիսի, 2024

Եվրո-2024. Շվեյցարիան հաղթեց Իտալիային առաջին կեսում (տեսանյութ)

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի խաղում մրցում են Շվեյցարիայի եւ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Իտալիայի հավաքականները։

Բեռլինում ընթացող հանդիպման առաջին խաղակեսում նվազագույն հաշվով առավելության հասան շվեյցարացիները։

37-րդ րոպեին Իտալիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի խաղացող Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը գրավեց իտալական «Բոլոնիայի» կիսապաշտպան Ռեմո Ֆրոյլերը, որին գոլային փոխանցում կատարեց գերմանական «Աուգսբուրգի» կիսապաշտպան Ռուբեն Վարգասը (տեսանյութ

Շվեյցարիայի թիմն առաջին կեսում անցկացրեց 36 գրոհ, ստեղծեց 10 գոլային հնարավորություն, 3 հարված կատարեց դարպասին։ Իտալիան 7 գրոհից միայն մեկ գոլային հնարավորություն ստեղծեց, դարպասին ոչ մի հարված չկատարեց։

Ընդմիջում է։

Շվեյցարիա․ Յան Զոմեր, Մանուել Ականջի, Բրիլ Էմբոլո, Ռեմո Ֆրոյլեր, Գրանիտ Ջակա, Ռիկարդո Ռոդրիգես, Ռուբեն Վարգաս, Դան Նդոյ, Մայքլ Էբիշեր, Ֆաբիան Շեր, Ֆաբիան Ռիդեր։

Իտալիա․ Ջանլուիջի Դոնարումա, Ջովանի Դի Լորենցո, Ջանլուկա Մանչինի, Ալեսանդրո Բաստոնի, Մատեո Դարմիան, Նիկոլո Բարելա, Նիկոլո Ֆաջոլի, Բրիան Կրիստանտե, Ֆեդերիկո Կիեզա, Ստեֆան Էլ-Շաարավի, Ջանլուկա Սկամակա։

Շվեյցարիա - Իտալիա զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Անգլիա - Սլովակիա դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում