20:10  ,  29 հունիսի, 2024

«Միլանը» համաձայնության է հասել Ֆրանսիայի հավաքականի խաղացողի հետ

Իտալիայի փոխչեմպիոն «Միլանը» համաձայնության է հասել «Մոնակոյի» հետ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Յուսուֆա Ֆոֆանայի տրանսֆերի հարցում, հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը։

Միլանյան ակումբը 25-ամյա խաղացողի տրանսֆերի համար կվճարի 25 միլիոն եվրո։

Ֆոֆանայի ծառայություններով հետաքրքրված էին նաեւ մի քանի անգլիական ակումբներ, սակայն նա ընդունել է «Միլանի» առաջարկը։

Ֆոֆանան անցած մրցաշրջանում «Մոնակոյի» հետ մասնակցել է 36 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում